Աշխատանք

«Ոսկե Կացին» ընկերությունում յուրաքանչյուր աշխատակից ամեն օր ապացուցում է, որ որակը սկսվում է կարգապահությունից: Մենք կարգապահ և հոգատար ենք ինչպես մեր սպառողի, այնպես էլ մեր աշխատակիցների հանդեպ:

«Ոսկե Կացին»  ընկերությունը բարձր է գնահատում ինչպես տարիքով աշխատակիցների վաստակն ու խորհուրդը, այնպես էլ երիտասարդ կադրերի ներուժն ու եռանդը:

Ի տարբերություն այլ գործատուների, ովքեր աշխատանքային փորձ են պահանջում, մենք պահանջում ենք գիտելիքներ, նպատակասլացություն, աշխատասիրություն. իսկ փորձը ձեռք կբերվի մեր արհեստավարժ թիմի օգնությամբ:

Մենք միշտ ուրախ ենք համագործակցել խելացի և աշխատասեր  կադրերի հետ:

  • RAB_5862
  • RAB_5899
  • RAB_5901
  • RAB_5908
  • RAB_5922
  • RAB_5932