Մեր մասին

RAB_5864

«Ոսկե Կացին» ՍՊԸ-ն 2013 թ. գրանցվել է ՀՀ պետական ռեգիստրի կողմից և ձեռնամուխ եղել տավարի ու ոչխարի  ամենամեծ  սպանդանոցի  կառուցմանը:          Ընկերության բաժնետերերը  սպանդանոցների բնագավառում  ունեն  շուրջ  30 տարվա փորձ, իսկ  ներկայում կառավարում են Իրանի ամենամեծ սպանդանոցներից մեկը: Նրանք տարիներ շարունակ  գործունեություն են ծավալել  Հայաստանից Իրան մանր եղջերավոր անասունների արտահանման ոլորտում, զբաղվել են Բրազիլիայից, Հնդկաստանից և Նոր Զելանդիայից  մսի գնմամբ  և արտահանմամբ:

Մոտ 4 տարի առաջ ընկերության բաժնետերերը ուսումնասիրելով Հայաստանի արոտավայրերը, անասունների տեսակներն ու ցեղատեսակները, որոշեցին անասունների բուծման և բտման նպատակով Հայաստանում  կառուցել  ագրոարդյունաբերական համալիր և սպանդանոց համաշխարհային լավագույն  և ժամանակակից  վերջին տեխնոլոգիայով, միջազգային սերտիֆիկատներով  և  «Հալալ» վկայականով:

 

  • DJI00003
  • 16991
  • RAB_5864